Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են բանակցել առանց Ռուսաստանի

ՈՒկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են բանակցել առանց Ռուսաստանի
13.12.2013 | 11:27

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ՈՒկրաինան և Եվրամիությունը համաձայնել են ԵՄ-ի հետ Ասոցացման վերաբերյալ բանակցություններ վարել` առանց Ռուսաստանի:

«Կարող եմ հավաստիացնել ուկրաինացի ժողովրդին, որ բանակցությունները կշարունակվեն: Մենք չենք փոխում ՈՒկրաինայի եվրաինտեգրման ընթացքը: Եվրոպան, իր հերթին, ՈՒկրաինային հավաստիացրել է, որ եվրաինտեգրման գործընթացը ՈՒկրաինայի համար կլինի շահավետ»,-ասել է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:

Բացի այդ, ԵՄ հանձնակատարը և փոխվարչապետ Արբուզովը պայմանավորվել են պատրաստել «ճանապարհային քարտեզ»` կապված Ասոցացման համաձայնագրի կիրառման և Կիևին մի շարք պայմանավորվածություններում աջակցելու հետ:

Սերգեյ Արբուզովը հավելել է, որ ՈՒկրաինան շուտով կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Ավելի վաղ եվրոպական հանձնակատար Ֆյուլեն և փոխվարչապետն սկսել են եվրոպական ինտեգրման բանակցությունների առաջին փուլը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ